Իրավական 

Կրակոցներ՝ Երևանում. Զոհ ու վիրավորներ կան

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով:

1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց:

Մանրամասն՝ shamshyan.com

  • 33
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    35
    Shares

Նույն շարքից