ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։
Վերջինիս խոսքով՝ մեղադրական եզրակացությունը երեկ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։