Վահրամ ՏԵփանոսյանը սկսել է այդ մասին խոսել, երբ այս մարդկանց բանտից բաց թողեցիք, դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ: Այս մասին Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց սպանված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի կինը՝ պատասխանելով այն հարցին, թե որ պահից է Յուրիի հայրը սկսել խոսել այն մասին, որ իր որդուն իբր սպանել են ոստիկանները:
«Հերիք չէ ընտանիքս նրանց ձեռքով քանդվեց, հիմա էլ ընտանեկան հարաբերությունների վրա սկսեցին ազդել»,- ասաց Արփինե Թումասյանը:
Արփինե Թումասյանը նշեց, որ մինչ այդ Վահրամ Տեփանոսյանը հանգիստ է եղել, բոլորն են տեսել. «Մողեսի պես մտան մեր ընտանիք: Երեք երեխա է որբացել, ընտանիք են քանդել»:
Երբ Սասնա ծռերից արձագանք եղավ, որ իրենք ընտանիք չեն քանդել, Թումասյանն ասաց. «Բա ո՞վ է քանդել, կողքիդ նստած անասունն է քանդել: Ծիծաղիր, կծիծաղես վերջում»: