Իրավական 

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

analitik.am

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար ափիոն տեսակի թմրամիջոց:

Նշվում է, որ հայտնաբերված իրերը համարվում են թմրանյութ և արգելված է դրանց շրջանառությունը՝ համաձայն Հայաստանի օրենսդրության:

Տրանսպորտային միջոցի ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին ՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

 

Նույն շարքից