Իրավական 

Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի. Ուշագրավ մանրամասներ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի։ Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը:

Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ վարչության պետերից Սամվել Ադյանը։ Առերես հարցաքննության ժամանակ նա պնդել է իր ցուցմունքը, սակայն ուշագրավ է, որ Ադյանը ցուցմունքը ոչ թե բանավոր է ասել, այլ կարդացել է թղթից՝ առանց Սանասարյանի աչքերին նայելու։ Ադյանը նշել է, որ Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը կապ ունի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում, մտերիմ հարաբերություններ ունի, իսկ ընկերությունը մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ լիցենզիա չունի, այդ ամենի վրա նա աչք է փակել։ Ի դեպ, իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Սանասարյանը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վարչապետը պնդել է, որ անկախ քննություն պետք է լինի։

Մանրամասներ armdaily.am

  • 39
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    41
    Shares

Նույն շարքից