Իրավական 

Գյումրիի ոստիկանները պարզեցին դանակահարության հանգամանքները

analitik.am

Ապրիլի 16-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախից 7-րդ, 8-րդ, 9-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է, ապրիլի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում գտնվող ռեստորանի դիմաց սայթաքելու և ընկնելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Ապրիլի 17-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ապրիլի 16-ին իրենց մոտ տեղափոխված տղամարդու բուժզննությամբ հայտնաբերվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած թափանցող վերք»:
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ չի հիշում ինչի հանգամանքներում է վնասվածքը ստացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Մկրտիչ Կ.-ն, որը խոստովանել է, որ ապրիլի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իր տանը, վիճաբանության ժամանակ, հիշյալ տղամարդուն խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Մկրտիչ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից