Իրավական 

Կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը

analitik.am

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1  ականջակալ, որոնք Մ.Վ.-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ.-ին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Նույն շարքից