Իրավական 

Բացառում եմ գործ սարքելու տարբերակը. Իմ քայլի պատգամավորը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

analitik.am

Ես որքանով որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին, ներքին համոզմունք ունեմ, որ նա դիտավորությամբ, կանխամտածված, չարամտորեն չէր կարող վնաս պատճառել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլի պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ խոսելով ՊՎԾ պետի մասին և հավելելով, որ նախաքննություն է ընթանում, պետք է սպասել մինչև դրա ավարտը:

Պատգամավորը բացառում է, որ Հայաստանում իրավապահները կարող են որևէ մեկի գլխին սարքել. «Մենք պետք է սպասենք, որ նախաքննությունն ավարտվի և մեզ տեղեկացնեն, թե ինչ ապացույցներ կան»:

Իմ քայլի պատգամավորը բացառում է նաև քաղաքական պատվերի  տարբերակը:

Մարիա Կարապետյանը չի խոսել Դավիթ Սանասարյանի հետ և չի պատրաստվում միջամտել:

 

 

 

Նույն շարքից