Իրավական 

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանին:

«Մեղադրանքի հետ համաձայն չենք, պարոն Սանասարյանն անմեղ է: Նրան ուղղված մեղադրանքը հիմքեր չունի: Մենք մեր իրավունքները պաշտպանելու համար իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք:  Հավատում ենք, որ մեր իրավական համակարգում հնարավոր է հասնել արդարության»,-ասել Արսեն Սարդարյանը:

 

Նույն շարքից