Իրավական 

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Գլխավոր դատախազ

analitik.am

Ուզում եմ վստահ լինեք, որ քրեական գործով ընթանալու է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն: Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Դավիթ Սանասարյանի գործի մասին:

Դավթյանը նշեց, որ ըստ էության գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. «Բնականաբար դա իր հետ բերեց Դավիթ Սանասարյանի համար դատավարական կարգավիճակ, դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ: Ամենակարևորը՝ նա պաշտպանության իրավունք ստացավ: Նա ներկայացրել է և անկաշկանդ ներկայացնելու է իրեն հայտնի տեղեկությունները, որոնք օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ ստուգվելու են: Որևէ մեկը թող չկասակածի»:

Ինչ վերաբերում է Սանասարյանի պաշտպանների միջնորդությանը, դատախազն ասաց, որ դրանում տեղեկություններ կան, որոնք պետք է քննությամբ ստուգվեն:

Դավթյանի խոսքերով, որ պահին հսկող դատախազը տեղեկություն ունենա գործ կարելու ռիսկի մասին, նախաքննության մարմինը չի շարունակի այդ գոծով վարույթը:

Նույն շարքից