Իրավական 

Ատրճանակից մեկ անգամ կրակել էր օդ

analitik.am

Ապրիլի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների կայանատեղիի մոտ ոմն Արամիկ և Աղասիկ խուլիգանություն են կատարել:

Օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները նույն օրը ժամը 13.35-ին Գ.Նժդեհի հրապարակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Արամայիս Մ.ին, Արտաշես Շ.ին և Արգիշտի Հ.-ին: Նրանց անձնական խուզարկության ժամանակ Արամայիս Մ.-մ ներկայացրել է «BLOW COMPACT MOD 2002» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակ և հայտնել, որ սյն սպորտային է, վերցրել է իր հորեղբոր տղայից՝ Աղասի Մ.-ից, ով նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, Գ.Նժդեհի հրապարակում վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում էլ նշված ատրճանակից մեկ անգամ կրակել էր օդ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից