Իրավական 

15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից