Իրավական 

Դավիթ Սանասարյանի թիմի ցանկությունը չի կատարվի

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կշարունակի քննել Ազգային Անվտանգության ծառայությունը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին. «Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից», - ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով` նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, միևնույն ժամանակ դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալին բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Դավիթ Սանասարյանի պաշտպաններն ապրիլի 23-ին դիմել են Գլխավոր դատախազին գործը ԱԱԾ վարույթից այլ մարմին հանձնելու խնդրանքով: Նրանք նշել էին, որ Սանասարյանն այս դեպքում ԱԱԾ-ի նկատմամբ վստահություն չունի:

 

Նույն շարքից