Այսօր՝ ապրիլի 30-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք անձամբ որևէ խնդիր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ասաց, որ իր և Վանեցյանի հարաբերությունները որևիցե ձևով չպետք է կապ ունենան գործի հետ. «Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում: Առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով չխոսի»:
Սանասարյանը նշեց, որ իրենք ունեցել են աշխատանքային հարաբերություններ, որևիցե խնդիր չեն ունեցել. «Կոչս շատ հստակ է՝ չխառնվեն մարդիկ, որոնք իրավասու չեն խառնվելու, որովհետև դա դիտարկվելու է որպես ճնշում»: