Այսօր՝ մայիսի 2-ին, Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանը դիմեց դատարանին նիստը դռնփակ անցկացնելու համար՝ նշելով, որ դատական քննության ընթացքում հնչել են և հնչելու են այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ պետության անվտանգության տեսանկյունից և հանրային հնչեղության արժանի չեն։
Ի պատասխան դատավորը տեղեկացրեց, որ այսօր իրականացվում է կալանավորման քննությունը․ «Մենք կքննենք այդ միջնորդությունը, սակայն մեր այսօրվա նիստն ուղղված չէ քրեական ապացույցներին, այն վերաբերում է խափանման միջոցին»։
Պաշտպանն ապա պահանջեց նաև, որ լրագրողները չմասնակցեն նիստին, սակայն այդ պահանջը ևս մերժվեց. «Դատական նիստը հրապարակային բնույթ է կրում, հետևաբար լրագրողների ներկայությունը և նրանց կողմից տեսանկարահանումն օրենքի սահմաններում է»։
Նիստը, որին մասնակցում է Գրիգորյանի կինը, շարունակվում է դռնբաց ռեժիմով: