Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որտեղ քննվում է Գրիգորյանի խափանման միջոցի հարցը:
Նիստի ընդմիջմանն Ամիրյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց տանը հայտնաբեված զենքն ու զինամթերքն օրինական են, մեղադրող կողմը շատ բան կարող է հայտարարել, իսկ այդ հայտարարածը դեռ պետք է ապացուցել` հավելելով, որ գործը շոու է:
«Հերոսը չի սողում»,-հայտարարեց Ամիրյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցերին և հավելելով, որ սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե Գրիգորյանը պետք է չորեքթաթ գնար: