Այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով մարտի 1-ի գործում զարգացումների մասին, հայտարարեց, թե եղել է իրավիճակ, որ նույն անձը, ով նախկինում բազմաթիվ անգամներ հարցաքննվել է, սակայն չի հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնել է, լրագրողներից մեկի խոսքերով, գործում ակտիվության ժամանակ:
Հարցին, թե կապ ուներ արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը Մարտի 1-ի գործում էական բացահայտումների հետ, Դավթյանը նշեց, որ ակնհայտորեն կապ կա. «Բայց ամենակարևոր էֆեկտն այն է, որ մարդիկ համագործակցեցին: Դուք դատական քննության ընթացքում կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալու»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ում հնարավոր կլինի տեսնել դատական քննության ժամանակ, գլխավոր դատախազն ասաց՝ բազում մարդկանց. «Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու: Դուք կտեսնենք մեր Երրորդ հանրապետության նվազագույնը 3 նախագահի՝ տարբեր դատավարական կարգավիճակով: Կտեսնեք բազմաթիվ նախկին և ներկա հասարակական ու քաղաքական գործիչների»: