Իրավական 

Քրեական հեղինակության «Տույի» վերաբերյալ քրգործը կասեցվել է. «Փաստինֆո»

«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանին. «Քրեական գործի վարույթը կասեցվել է մարտ ամսին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով»,-փոխանցել է Հարությունյանը։

Քրեական դատավարության  31-րդ հոդվածը սահմանում է գործի կասեցման հիմքերը, եւ դրա հիշյալ կետի համաձայն՝ գործը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

 

Նույն շարքից