Իրավական 

1.000.000.000 դրամ. «Սպայկա»-ի գլխավոր տնօրենն արդեն ազատ է արձակվել

«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանն արդեն ազատ է արձակվել։

Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են Սպայկա ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Նույն շարքից