Բարի օր Իրավական 

Քաղաքացին դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Ղալեչյանը պահանջել է դատարանից վարչապետ Փաշինյանին ստախոս և բարոյազուրկ ճանաչել, հայցվորից էլ պահանջում է ներողություն խնդրել և փոխհատուցել բարոյական վնասի համար:

Գործը մակագրված է եղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, որը, սակայն, մերժել է հայցը։

Քաղաքացին վերաքննիչ բողոք է ուղարկել, որը Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերադարձրել է:

Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելուց և որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կրկին ներկայացնելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված:

Նույն շարքից