Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն չի ներկայացել Գլխավոր դատախազություն հարցաքննությանը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:
Թե ինչու Պորոշենկոն չի ներկայացել հարցաքննությանը, հայտնի չէ:
Այն մասին, որ Ուկրաինայի նախագահին հարցաքննության են կանչել, հայտնի դարձավ երեկ՝ մայիսի 6-ին: Նրան հարցաքննության էին հրավիրել 2014 թվականին Մայդանում տեղի ունեցած սպանությունների գործով: