Իրավական 

Արտակարգ դեպք` Արարատում. քոլեջի 17-ամյա ուսանողները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ, մայիսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք և ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ՝ հասակակիցներ, 17-ամյա Վ. Հ.-ն և Ժ. Հ-ն։

Ավելին՝ shamshyan.com 

Նույն շարքից