Մայիսի 8-ին իր մեծ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսակցությունն է ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ կապված Դավիթ Սանասարյանի գործը ՀՔԾ տեղափոխելու հետ, որի ընթացքում դեմ է արտահայտվել դրան՝ պարզաբանելով, որ դա անվստահության մթնոլորտ կստեղծի ԱԱԾ-ի շուրջ:
Այսօր՝ մայիսի 10-ին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի զրույցը մեկնաբանվել է վերջիններիս կողմից, դա օրենքի դաշտում ռեալիզացվող չէ. «Այ եթե դրա արդյունքում նախաքննական մարմին փոխված լիներ, այդ հարցը հնչեցնելը կլիներ տրամաբանական: Օրենքով դատախազն է նմանատիպ իրավիճակներում որոշում ենթակայությունը: Ընդ որում, այստեղ շփոթ կա, ՊՎԾ ղեկավարն այն սուբյեկտներից չէ, ում վերաբերյալ գործերը ՀՔԾ-ին են ուղղված: ԱԱԾ-ն քննել է, հարուցել է, ԱԱԾ-ին հանձնարարվել է նախաքննություն իրականացնել, քննության ընթացքում ի հայտ է եկել համապատասխան սուբյեկտը: Ուզում եմ ասել, որ դրա մեկնաբանության կարիքը ես չեմ տեսնում: Իմ կամ դատախազության լիազորություններին միջամտություն չի եղել»:
Ինչ վերաբերում է Սանասարյանի գործը տեղափոխելուն, Դավթյանն ասալ է, որ դա կարվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: