Երեկ՝ մայիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Աբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Օհանյանը կալանավորվել է ու դատարանից տեղափոխվել արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել մայիսի 9-ին Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ 30-ամյա կնոջը սպանելու համար։
Ավելին՝ shamshyan.com