Իրավական 

Արարատում խմած կինը հարձակվել է համագյուղացու վրա

Արարատի մարզի բնակչուհին մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանությամբ եւ ուղղակի ղիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է բռնություն գործադրելով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոս ամսին։ Նախնական քննության վարկածով՝ հիշյալ բնակչուհին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մղումով, անտեսելով հասարակական համակեցության կանոնները, մոտեցել է հասարակական տրանսպորտի կայանման վայր և հանդիպելով համագյուղացիներից մեկին՝ առանց պատճառի շուրջ 15 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Հայհոյանքների և բղավոցների ձայներից դուրս են եկել հարակից տարածքներում բնակվող և հասարակական օբյեկտների աշխատակիցները: Բնակչուհին խուլիգանական գործողություններն ուղղելով հասարակական կարգի դեմ՝ շարունակել է հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, որից խուսափելու նպատակով համագյուղացին առաջացել է դեպի փողոց և կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա՝ փորձել է հեռանալ նշված վայրից, սակայն հիշյալ բնակչուհին հետևից մոտեցել է նրան և հարվածներ հասցրել ուսերի և գլխի հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից