Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցի վերաբերյալ դատական նիստը, կապված աշխատանքային օրվա ավարտի հետ, հետաձգվեց:
Դատավորը հայտնեց, որ հաջորդ դատականն նիստը տեղի է ունենալու մայիսի 15-ին, ժամը 13:30-ին: Դատարանը կշարունակի քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Նշենք, որ այսօր Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին հայտարարություն, որով Արցախի նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի ազատման համար: