Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն ասաց, որ նրանք գալու են, սակայն դեռ պարզ չէ, թե երբ:
Ալումյանը նաև նշեց, թե իրենք պնդում են, որ Մարտի 1-ի զոհվածների մահանալու հանգամանքները պետք է քննել, և քանի դեռ բոլոր սպանությունները բացահայտված չեն, չի կարելի ասել, թե գործը բացահայտված է:
Analitik.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասաց, որ նախագահ Սահակյանը տեղյակ է, բայց դեռ որոշում չկա գալու վերաբերյալ, իսկ երաշխավորության մասով նշեց՝ երբ նախագահը ներկայանա դատարան, կներկայացնի այն: