Իրավական 

Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կարող է փակվել հանրության համար

analitik.am

Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել համար՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել և դա պետք է վկաներին հանգիստ քննելու համար: Եվ սա այն դեպքում, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, չկա նաև պետական գաղտնիքի խնդիր: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Այս պահին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատարանում ընդմիջում է:

Օրբելյանը նշեց, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի, դռնփակ դատական նիստ անելու միջնորդությունը նույնպես քննվում է դռնփակ ռեժիմով:

Քոչարյանի պաշտպանը նշեց՝ իրենց կարծիքով դռնփակ նիստ անելու անհրաժեշտություն չկա, դրա համար հիմքեր չկան:

Նույն շարքից