Իրավական 

Քոչարյանի միջամտությունից հետո, դատավորը վերջապես թույլ տվեց Ալումյանին շարունակել ելույթը

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավարության ժամանակ բանավեճ եղավ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի, դատախազության և դատավորի միջև:

Դատախազության ներկայացուցիչը և դատավորը հորդորում էին Ալումյանին չհրապարակել ցուցմունքները, իսկ Ալումյանն էլ ասում էր, որ ինքն իրավունք ունի իր ձևով ներկայացնել իր ելույթը: Միջամտեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ կան փաստեր, որոնք անհնար է մի քանի բառով ներկայացնել, հենց դա է պատճառը, որ Ալումյանը ներկայացնում է հատվածներ ցուցմունքներից, ինչին ի պատասխան նախագահող դատավորն ասաց՝ շարունակեք, պարոն Ալումյան:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նշեց, որ միշտ դատախազության համար ձեռնտու է այս ամեն ինչը թաքցնել. «Նախաքննության ընթացքում այս ամենը քողարկում են նախաքննության գաղտնիքի տակ, դատաքննության ընթացքում փորձել դռնփակ անել այս հատվածը, էլի քողարկել, հիմա էլ, երբ որոշեցիք, որ դռնբաց ա, հիմա էլ թույլ չտաք, որ հրապարակենք»:

Դատախազության ներկայացուցիչը նորից միջամտեց, սակայն այս անգամ արդեն նախագահող դատավորն ասաց՝ պարոն Ալումյան, շարունակեք:

Նույն շարքից