Իրավական 

Առաջին անգամ հայտարարում եմ՝ բանակը ներգրավվելու իրավունք ունեցել է. Քոչարյանի պաշտպանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

analitik.am

Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ վիրավորվել է 187 ոստիկան և 32 քաղաքացիական անձ: Երբ ասվում է, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, միշտ այդ թվերը հիշեք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի նշեց, որ ոստիկանները եղել են զրահաբաճկոններով, վահաններով, սաղավարտներով, պաշտպանված են եղել նաև ոտքերը. Այդքանով հանդերձ 187 ոստիկան մարմնական վնասվածք է ստացել: Իսկ եթե զրահաբաճկոնները, վահանները, սաղավարտները չլինեին, ոստկանների շրջանում տասնյակներով զոհեր էին լինելու: Որովհետև վնասվածքների մի մասը եղել են բեկորային: Եթե զրահաբաճկոնները չլինեին, բեկորները կենսական կարևոր օրգաններին էին կպնելու:

Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, Ալումյանը նշեց, թե 10 տարի ասել են, որ նման իրավունք բանակը չունի, իսկ ինքն առաջին անգամ կհայտարարի, որ իրավունք ունեցել է՝ օրենքով և սահմանադրությամբ. Բանակն իրավունք չունի իրականացնելու հասարակական կարգի պահպանություն: Բանակը ներգրավված է եղել ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությանը: Տեսեք, թե որտեղ են տեղակայված եղել՝ կամուրջների մոտ, կառավարության շենքի, ԿԲ-ի մոտ, Պարոնյան-Լեո խաչմերուկ, որպեսզի առաջխաղացումը կանխեն դեպի նախագահական և ԱԺ: Դա արվել է ավելի մեծ ու ողբերգական հետևանքները կանխելու համար:

Նույն շարքից