Իրավական 

Թող ներողություն խնդրի. Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստի ժամանակ

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը, լարված մթնոլորտ ստեղծվեց Քոչարյանի պաշտպանների և դատախազների միջև:

Դատախազներից մեկի ելույթից հետո Քոչարանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարեց, թե ձեռք են առնում՝ պահանջելով ներողություն խնդրել, հակառակ դեպքում պետք է սանկցիա կիրառվի:

Դատավոր Գրիգորյանը նշեց, որ դատախազը որևէ բան չի արել, ինչի համար պետք է սանկցիա կիրառել:

Դատախազ Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ պետք է մնալ կոռեկտության սահմաններում. «Բոլոր արձագանքները, որոնք ձեզ վիրավորել են, պայմանավորված են եղել նրանով, որ դուք մեր ելույթի ժամանակ շարժումներ, ժեստեր եք անում, որոնք կոռեկտ չեն: Եթե մեր արձագանքը ձեզ վիրավորում է, պետք է դուք էլ զերծ մնաք նման շարժումներ անելուց»:

«Հարգելի դատարան, նա խոսքում արտահայտեց, որ ինձ վիրավորել է: Կամ պետք է ներողություն խնդրի, կամ սանկցիա կիրառվի: Եթե ես ինձ սխալ եմ պահում, իմ նկատմամբ էլ կիրառեք սանկցիա նախազգուշացում»,-հայտարարեց Օրբելյանը:

Սրանից հետո դատախազությունը 15 րոպե ընդմիջում խնդրեց:

Նույն շարքից