Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 1-ի ժամանակ արված տեսանյութերի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում, երբ պաշտպանը խոսեց Մարտի 1-ի տեսանյութերի մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այդ տեսանյութերի զգալի մասն առաջին անգամ տեսել է մարտի 7 կամ 8-ին, որը ցույց է տվել իրեն Գորիկ Հակոբյանը․ «Մինչդեռ քննչական մարմինը կատեգորիկ հերքել էր, որ այդպիսի բաներ ունի։ Մինչև իմ մարտի 1-ի հետ կապված ասուլիսը, ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել եմ, թե ինչ է այս վիճակը, քանի որ հանդիպելու էի լրագրողների հետ։ Գորիկ Հակոբյանն ասաց, որ զենք են կիրառում, նռնակներ կա մարտական, այդ դրվագն ինքն ինձ պատմեց։ Դեպքերից հետո պահանջեցի այդ տեսագրությունները, քանի որ մամուլում քննադատում էին, որ չկա, Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց իմ գրասենյակ ու ցույց տվեց դրա հետ միասին այլ դրվագներ, որոնք հիմա չկան և ես չգիտեմ, թե որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր կան, թե ոնց է նռնակը պայթում և ոնց է ոստիկանության կապիտանը զոհվում, այդ ամենը գործին ուղղակի չի կցվել և ես համոզված եմ, որ բազմաթիվ նյութեր չեն կցվել և դրա համար ենք ուզում, որ դատարանն ամբողջական պատկերացում ունենալու համար հնարավորություն տա այս հարցերի ավելի ընդգրկված քննարկումը»։

Նույն շարքից