Իրավական 

Միակ մարդը, ով կարող էր դա ստորագրել՝ ես էի․ Ռոբերտ Քոչարյանը՝ արտակարգ դրություն մտցնելու մասին

Այսօր՝ մայիսի 16-ին, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը խոսեց Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նշելով, որ ցուցմունք չի տվել և սա կլինի ուղղակի նկարագիր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը․ «21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարեց, որ նախագահ է, հաջորդ օրը հայտարարվեց շուրջօրյա հանրահավաք անցկացնելու մասին։ Ընտրություններից անմիջապես հետո՝ ամսի 20-ին, երեկոյան հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ անակնկալ ունի և հայտարարելու է 2 կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը հայտարարեց, որ հանդիպել է ՊՆ փոխնախարարների հետ։ Այդ ժամանակ ես Մոսկվայում էի, ինձ զանգահարեց ԱԱԾ պետը և տեղեկացրեց, որ մտավախություն կա Երկրապահ կամավորական միությանը միավորման մասին։ Դրանից հետո ես վերադարձել եմ Երևան, օդանավակայում ինձ զեկուցեցին և հենց հաջորդ օրը ցանկություն հայտնեցի հանդիպել բարձրագույն զինվորական կազմի հետ, որն առաջինն էր և ստացա տեղեկություն, որ բանակը ներքաշվում է ներքաղաքական գործին։

Բարձրագույն զինվորական կազմի հետ հանդիպումը տեղի ունեցավ նախագահական նստավայրում փետրվարի 23-ին, տևել է 20 րոպե ոչ ավել, չի եղել քաննարկում, հաղորդակցությունը եղել է միակողմանի, երկու հարցի վրա ենք ուշադրություն դարձրել։ Առաջինը մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու իր պարտությունը, այս գործընթացը կարող է վտանագավոր հետևանքների բերել, և երկրորդը ԵԿՄ-ի հետ կապված հարցը։ Շատ հստակ էր ցուցումը՝ կամ քաղաքական գործիչ եք կամ զինվորական։

Նույն օրն այդ հրամանն արձակվեց, որի մասին ես իմացել եմ այս գործի շրջանակներում և դա շատ ճիշտ հրաման է եղել այդ իրավիճակի համար։ Բայց կոնկրետ այդ հրամանը, թե ինչպես է ստեղծվել դա իմ խնդիրը չէ։

Փետրվարի 27-ին, հայտարարվեց երրորդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի և հաղթող կուսակցության միավորման մասին։

ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ հնարավոր է պրովոկացիաներ, բավականին զինված մարդիկ կան, խմիչք և սնունդ էր բաժանվում։

Այդ մտահոգություններից ելնելով ԱԱԾ-ն նամակ ուղարկեց Ոստիկանություն և ոստիկանապետը միջոցներ ձեռնարկեց։ Ցուցարարները սկսեցին դիմացի այգու պարիսպը քանդել, մեքենաները շուռ տվեցին և արտակարգ դրություն հայտարարվեց, միակ մարդը, ով կարող էր դա ստորագրել՝ ես էի, ստորագրեցի այն ժամանակ, երբ արդեն ունեինք վիրավորներ։ Արվել է ամեն ինչ օրենքի շրջանակներում»։

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից