Իրավական 

Քոչարյանի գործով դատական նիստն անցնում է խիստ լարված մթնոլորտում /ուղիղ միացում/

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատական նիստը, որին մասնակցում են նաև Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, անցնում է խիստ լարված մթնոլորտում: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում պաշտպանական կողմի, մասնավորապես՝ Քոչարյանի, և դատախազության միջև:

Ինչ վերաբերում է իր գործին, Քոչարյանը նշեց, որ այնտեղ ուղիղ բան չկա. «Ուղտին հարցնում են, թե ինչու է վիզը ծուռը, ասում է՝ իսկ ի՞նչն է ուղիղ: Հիմա այս գործին է, այստեղ ուղիղ բան չկա»,-նշեց Քոչարյանը

Նույն շարքից