Իրավական 

Քոչարյանը դատարանում պետական գաղտնիք է հրապարակում

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Քիչ առաջ դատարանի որոշմամբ լրագրողները, քաղաքացիները, ինչպես նաև նիստին մասնակցող Արցախի նախագահներ Բակո Սահակյանն և Արկադի Ղուկասյանը դուրս եկան նիստերի դահլիճից, քանի որ Քոչարյանը նշեց, որ հայտարարություն է անելու, որը պետական գաղտնիք է պարունակում:

Նշենք, որ Արցախի նախագահներն այսօր դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը Քոչարյանին ազատ արձակելու համար:

Նույն շարքից