Իրավական 

Իմ կենսագրությունն ունեցած մարդուն «փախնող» դիտարկելն առնվազն անբարոյականություն է․ Քոչարյան

analitik.am

Կալանավորման հիմքերի մասով, ինձ ասում են, որ կարող եմ խանգարել գործի քննությանը և ազդել վկաների վրա, այս դահլիճում ինձնից լավ ոչ ոք այս քրեական գործը չի ուսումնասիրել, կարող է մեղադրող կողմը կոնկրետացնել թե որ ցուցմունքն է առանցքային և որի փոփոխության համար կփոխվի ամբողջ ընթացքը, չպետք է իմ ազատության հաշվին իրականացվի, եթե դատախազը ասի, որ դա 200 հոգի է, ես կհասկանամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպման մասին և ներկայացված է այնպես ինչպես ինքն է ներկայացրել, բացի 12 անձից, 872 վկայից, որոնք այդ ընթացքում բարևել են իրեն։

Նիստի ընթացքում Քոչարյանը նշեց, որ սա մի թատրոն է․ «Հայկ Հարությունյանի ցուցմունքի հետ լիովին համաձայն եմ, Տիգրան Թորոսյանի հետ հեռախոսով հայտնել եմ մի երկու բանի մասին, իսկ Վարդան Օսկանյանի ցուցմունքի հետ նույնպես համաձայն եմ։ Ո՞ւմ ցուցմունքն եմ ես փոխելու և ո՞ւմ վկայի վրա կարող եմ ազդել, սա խայտառակություն է, 80 հատոր գործի մեջ կա միայն 3 վկա, ամբողջ քրեական գործը փողոցի մասին է, ես ի՞նչ կապ ունեմ այդ փողոցի հետ։ 3 մարդու հետ եմ շփվել այդ ժամանակ և այդ մարդկանց ցուցմունքն այն է, ինչը ես եմ ասել»։

ՀՀ երկրորդ նախագահին զարմացնում է, որ դատախազությունը մեր երկրում երկար ճանապարհ անցած մարդկանց դիտում է որպես բացասական ազդեցություն․ «Իմ կենսագրությունն ունեցած մարդուն փախնող դիտարկելն առնվազն անբարոյականություն է։ Եթե ես չեմ գնացել այս ընթացքում, որեմն ցանկություն չեմ ունեցել»։

Քոչարյանը նշեց նաև, որ 872 վկաներից ոչ մեկի ցուցմունքը կապված չէ այդ 300․1 հոդվածի հետ․ «Դրա հետ կապված դիմելու ենք Սահմանադրական դատարան, ինչպես նաև անձեռմխելիության հետ կապված այս հարցերը ձեր նաձաձեռնությամբ ուղարկեք սահմանադրական դատարան և համապատասխան որոշումի դեպքում  նոր անդրադառնանք այս հարցին։ Արտակարգ դրության մասին գիտի միայն Արշակ Կարապետյանը։ Փետրվարի 23-ի 0038 հրամանը ես չեմ տեսել և երբեք չի եղել դեպք, երբ ՊՆ որևէ հրաման ուղարկվի նախագահական»։

Նույն շարքից