ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատական նիստի ժամանակ գործով դատախազ Կարեն Բիշարյանն ասաց, որ 0038 հրաման համարժեք չի եղել այն իրավիճակին, որը եղել է:
Վերջինս նշեց, որ այդ հրամանը միայն կարդալու պարագայում շատ ողջամիտ հետևության կարելի է հանգել, որ այդ տեղեկատվությունը ստանալու և այդ ռիսկը կանխելու համար, ողջամիտ որոշում չի կայացվել. «Ստացվում է, որ բանակը բանակի դեմ է դուրս բերվել, դրա փոխարեն պետք էր բանակի ծառայողներին ազատել աշխատանքից կամ պատասխանատվության ենթարկել, քան անել այն, ինչ պաշտպանական կողմը փորձում է ներկայացնել՝ որպես ճիշտ որոշում: Ասում են նաև, որ զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակին, բայց 0038 հրամանով զորանոցային վիճակի բերելն ամենանվազագույնն է եղել, մնացած գործողությունները եղել են ոչ համաչափ»:
Դատախազը խոսեց նաև այն մասին, որ մարտի 1-ի գիշերը ոստիկանության կողմից արված գործողություններն են հանգեցրել այն իրավիճակին, որը եղել է: