Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Դատական նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով խափանման միջոց կալանքի հիմքերին, նշեց որ դատախազության գնահատմամբ ռիսկերը մեծ են և համապատասխան խափանման միջոցով է նաև հաջողվել չեզոքացնել դրանք, որի արդյունքում 11 տարվա վաղեմությամբ գործը մեղադրական եզրակացությամբ հասել է դատարան. «Այսօր հարգելի դատարան, գործը ձեր վարույթում է: Դուք եք երաշխավորն ու պատասխանատուն այս վարույթի անխափան ընթացքի, անխոչընդոտ արդարադատության իրականացման համար»:
Դատախազը հույս հայտնեց, որ հանրային և մասնավոր շահերի ճիշտ հավասարակշռմամբ իրենց բերած փաստարակների գնահատմամբ օբյեկտիվ որոշում կկայացվի. «Հուսով եմ որ Ձեր որոշումը կայացնելիս չեք ենթարկվի պարոն Ալումյանի նախազգուշական կոչերին և գնահատողական հետևություններին: Պարոն Ալումյանը Ձեզ նույնիսկ կոչ արեց չհետևել Վճռաբեկ դատարանի՝ անձեռնմխելիությանն մասով, ինչպես նա անվանեց, մտավարժանքներին: Սա այն դեպքում, երբ այն Սահմանադրութամբ պարտադիր է Ձեզ համար»:
Մենք գտնում ենք, որ առկա է հիմնավոր կասկածը, գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ և անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար»,-հավելեց Դավթյանը՝ նշելով, որ դատախազությունը նույն դիրքորոշումն ունի նաև անձնական երաշխավորության մասով, միակ ընդունելի խափանման միջոցը կալանավորումն է:
89 2 - 91Shares