Իրավական 

Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմու՞նք է տվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատական նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, անդրադառնալով կաշառք տալու դրվագին, ասաց, որ ունեն անձ, ով մանրամասն նկարագրում է կաշառք տալու, նախկինում նման իրավիճակներում կաշառք չտալու արդյունքում իր հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նկատի ունենալով Սիլվա Համբարձումյանին. «Վկայակոչում է հանգամանքներ և մեր գործի քննության իրականացման ընթացքում , պատկերացնո՞ւմ եք 10-12 տարվա վաղեմության գործի քննության հանգամանքները, մեզ հնարավորություն է ընձեռնվել նրա ցուցմունքի առանձին դետալներ ապացույցներով համալրել՝ մասնավորապես, կոնկրետ հաշվեհամարից փող փոխանցելու մասին, դրա նպատակի մասին, և այն, որ հնարավոր է բանկային շարժի ձեռք բերման արդյունքում ունենալ, մենք ունեցել ենք: Վկայակոչվել են անձինք, մասնակիցները շրջանակի՝ Վարդան Օսկանյան, ու հետաքրքիր զուգատիպությամբ, նույն առերես ցուցմունքների ընթացքում, ըստ էության, ավելի շատ արժանահավատ է դարձնում կաշառք տվողի համապատասխան ցուցմունքները՝ չհերքելով, ընդհակառակը՝ վստահելով նրա ավելի վառ հիշողությանը»:

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    88
    Shares

Նույն շարքից