Իրավական 

Գլխավոր դատախազը հայտնեց, թե որ հոդվածով մեղադրանք կառաջադրվեր Քոչարյանին մինչև 2009 թվականը

analitik.am

Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր մինչև 2009 թվականի փոփոխությունը, այն լինելու էր 300 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության յուրացում, որն օբյեկտիվ կողմի հատկանիշ ուներ՝ սահմանադրական կարգը տապալելը: Այսինքն, նույն հոդվածով, ինչ Ալիկ Արզումանյանի դեպքում: Այս մասին լրագրողներին հայտնեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ որևէ փոփոխություն չէր լինելու, որովհետև այդ ժամանակ գործող 300 հոդվածը սահմանել էր սահմանադրական կարգը տապալելը, հետո նոր ընդունված օրենքն արդեն նոր հանցակազմի ձևով դա սահմանեց՝ սահմանադրական կարգը տապալելը:

Նշենք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածի հատկանիշներով:

 

Նույն շարքից