Իրավական 

Ունեին արդյո՞ք Արցախի նախագահները երաշխավորություն ներկայացնելու իրավունք. Պարզաբանում է Ալումյանը

analitik.am

Օրենքի մեջ չկա սահմանափակում, թե ով  կարող է այդ երաշխավորությունը ներկայացրել, նայեք, թե քանի պատգամավոր է անձնական երաշխավորություն ներկայացրել. «Եթե պատգմավորին արգելված չէ, ինչու պետք է նախագահին արգելվի»:

«Նախագահն ասում է, որ որպես անհատ անձ պարտականություն է վերցնում, երաշխավորում է, որ իր երաշխավորյալը որևէ անօրինական գործողություն չի կատարի, քանի դեռ ընթանում է գործի քննությունը»,-հավելեց պաշտպանը:

Ալումյանի խոսքերով, եթե չկա միջնորդություն անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին, դատարանը չի կարող դա անել իր նախաձեռնությամբ. «Ներպետական իրավունքը դրա հնարավորությունը տալիս է, սակայն ՄԻԵԴ-ը նշում է, որ դատավարությունը պետք է լինի մրցակացային, այսինքն պետք է լինի միջնորդող և պաշտպանվող, իսկ դատախազությունը միջնորդություն չի ներկայացրել»:

 

Նույն շարքից