Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ, ով 2011—2018 թվականներին պաշտոնական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար:
Գումարի չափը կազմում է 350-400 մլն դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: