Այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները տեսանյութ հրապարակեցին, որում երևում էին Մարտի 1-ի իրադարձությունները:
Տեսանյութը մեկնաբանելիս Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը մեկնաբանեցին, որ երևում է, թե ինչպես են ցուցարարների կողմից կրակահերթեր լինում: Կրակոցները դեպի վերև են, ոչ թե իրավապահների ուղղությամբ: Օգտագործվում են նաև մոլոտովյան կոկտեյլներ:
Տեսանյութում նաև լսվում էր ձայն, որը շատ նման է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնին, սակայն հասկանալի չէ, թե ինչ է ասվում:
Խուդոյանը նշեց, որ վերջին տեսանյութը ներկայացնելիս քննիչն ասել է, որ այն գործի նյութերում կա, այդ ուղղությամբ քննություն տարվում է:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հարցաքննության կանչվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր ձայնը կար, Խուդոյանը նշեց, որ այս դեպքերքով Փաշինյանն այլ դատավարական կարգավիճակով հարցաքննվել է և դատապարտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:





https://www.youtube.com/watch?v=mA9-gJ26VNw