ՀՀ վարչական դատարանն այսօր բավարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։
Դատարանը որոշել է նաև, որ հօգուտ Վաչագան Ղազարյանի հանձնաժողովից պետք է բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։