Իրավական 

Ոստիկանության պարզաբանումը՝ գիշերը երիտասարդ կնոջ մասնակցութամբ միջադեպի մասին /տեսանյութ/

Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:

Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:

Մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթևեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել և փորձել են նրան երթևեկելի հատվածից դուրս հրավիրել։

Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։

Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել:

Հանգամանքները պարզվում են:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից