ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ 10 րոպեից դուրս կգա մեկուսարանից: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընդունելով անձնական երաշխավորությունը:
Անձնական երաշխավորություն ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: