Մեկնարկեց ՏՎ 5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի քննարկման դատական նիստը Երևանի Նոր-Նորքի դատարանում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա Վարդգես Գասպարին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Հարուցվել է քրեական գործ, Արմեն Թավադյանին առաջադրվել մեղադրանք, գործով քննիչն էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել դատարան: