Իրավական 

Ումո՞վ են համալրելու դատավորների թափուր հաստիքները՝ ո՞ր մարշրուտով քայլածներով...

analitik.am

Կոչս օրինապահ դատավորներին...

Եթե որևէ դատավոր սին աղմուկի կամ անդեմ հորդորի արդյունքում պետք է դիմում ներկայացնի աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ուրեմն նա իսկապես արժանի չէ իր պաշտոնին:

Այդպիսի հայտարարություններից անմիջապես ընկճվող ու նահանջող մարդը, արդյո՞ք, ի վիճակի է օբյեկտիվորեն պաշտպանել այլոց իրավունքները... Իհարկե՝ ոչ...

Վախկոտ դատավորն անհուսալի արդարադատ է...

Կոչ եմ անում չտրվել որևէ ազդեցության և շարունակել աշխատել օրենքի տառին համապատասխան...

Հլը տեսնենք՝ ոնց են ազատվելու ձեզնից... Հա, և ամենակարևորը՝ ումո՞վ են համալրելու ձեր թափուր հաստիքները՝ ո՞ր մարշրուտով քայլածներով...

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից