Իրավական 

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի տղային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն՝ հղում անելով Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։

Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։

Փաստինֆո-ի տեղեկություններով` մեղադրյալները Լևոն Երանոսյանի տղան ու փեսան են։

Ավելի վաղ հայտնվել էր, որ այս գործը հարուցվել է ապրիլի 30-ին, և Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Ավելին՝ pastinfo

  • 75
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    77
    Shares

Նույն շարքից