Իրավական 

Քաղաքացուն պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ Ստեփանավան քաղաքի 1996 և 1985 թվականին ծնված բնակիչները  2019թ.փետրվարի 01-ի լույս 02-ի գիշերը, նախնական պայմանավորվածության համաձայն, գողություն են կատարել իրենց բնակավայրին  հարակից գյուղերից մեկի անասնագոմից՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 62
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    64
    Shares

Նույն շարքից